Ս.թ. հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտակայքում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ ոստիկանների կողմից:
Նալբանդյան փողոցում նրան մոտեցել են սևազգեստ տղամարդիկ, սկզբում մեկ հոգի, այնուհետև ևս չորսը: Նրանք հարցրել են, թե ինչ էր անում
Վարդանը բակում: Վերջինս պատասխանել է, թե բակում ընդհանրապես չի եղել: Դրանից հետո նրան քաշքշելով փողոցից հեռացրել են դեպի բակ և հայհոյելով հարվածներ հասցրել:
Այս ընթացքում Վարդանը զանգահարել է 102` ոստիկանություն, և այդ ժամանակ միայն ահաբեկիչներն ասել են, որ իրենք ոստիկաններ են, իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես ոստիկանության փոխգնդապետ և ցույց է տվել իր վկայականը: Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել է, թե`«ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի»: Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ և բաց են թողել:
Նշենք, որ զանգից մի քանի րոպե անց 102-ից հետ են զանգել Վարդանին, հարցրել թե ինչպես է և խնդրել ներկայանալ բաժին: Ոստիկաններից հենց նոր տուժած Վարդանը չի վստահել ոստիկանությանը և հրաժարվել է գնալ բաժին, այլ պահանջել է, որպեսզի ոստիկանության ծառայողներն իրենք գան դեպքի վայր:
Նշենք, որ հաջորդ օրը hունվարի 21-ին, «Հետք»-ի լրագրողներից մեկը զանգահարել է ոստիկանություն մանրամասները ճշտելու համար, որին վերջիններս պատասխանել են, որ նման դեպք իրենց մոտ չի գրանցվել:
Այս միջադեպը Թեղուտի պաշտպանության խմբի անդամների նկատմամբ հետապնդումների միակ դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ ֆիզիկական բռնություն է գործադրվում ակտիվիստի նկատմամբ:
Մենք դատապարտում ենք վերջերս լայն տարածում գտած բռնություններն ու հետապնդումները ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ: Պահանջում ենք ՀՀ պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել և վերջ տալ ոստիկանական ամենաթողությանն ու անպատժելիությանը:
Կոչ ենք անում բոլոր ակտիվիստներին հարձակման ենթարկվելու դեպքում 102-ի փոխարեն անմիջապես զանգահարել 103` շտապ օգնություն, 104` գազի ծառայություն, կամ գոնե 101` հրշեջ ծառայություն:
Թեղուտի պաշտպանության շարժում, 21.01.2010
22 January 2010
Ծեծի է ենթարկվել Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստը
21 January 2010
ԳԱԼԱ-յի ակցիան միացել է նաև ՀԻՄԱ-ն
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը բողոքի ակցիա է անցկացնում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի

Տեղեկացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճռի դեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության բողոքի ակցիան շարունակական:
Ժամը 21:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունը դադարեցնում է բոլոր տեսակի հաղորդումների հեռարձակումը՝ եթերում թողնելով միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը պատրաստ է նաեւ եթերաժամ տրամադրել ազատ արտահայտվելու իրավունք եւ ցանկություն ունեցող բոլոր անձանց: Անհատներն ու կազմակերպությունները բողոքի ակցիային միանալու իրենց ցանկությունը կարող են հաստատել՝ հաղորդագրություն ուղարկելով tvgala@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Շտապ... Հայտարարություն
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ
21.01.2010
19 January 2010
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
7 տարի Նիկոլին (Դատավորը 6 տարին դարձրեց 7)
7 տարի Նիկոլին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման : Դատարանը 316-րդ հոդվածով արդարացման դատավճիռ կայացրեց: Փաշինյանը մեղադրվում էր 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու (225-րդ հոդված) եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (316-րդ հոդված) Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում էր պահանջել:Մանրամասներն ավելի ուշ: Դատավորը 6 տարին դարձրեց 7 Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր 7 տարի ազատազրկման դատապարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Դատավոր Մարտիրոսյանի վճիռն աննախադեպ էր. փաստորեն նա ավելի խիստ պատիժ պահանջեց Փաշինյանին, քան պահանջել էր մեղադրող կողմը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը Քր. օր 316 հոդվածով Փաշինյանին պահանջել էր ազատազրկման դատապարտել 2,5 տարով, իսկ Քր. օր 225 հոդվածով` 6 տարով: Մնացական Մարտիրոսյանը այսօր Փաշինյանին անմեղ ճանաչեց Քր. օր. 316 հոդվածով, իսկ Քր.օր 225 հոդվածով մեղադրողի պահանջած 6 տարին դարձրեց 7 տարի: Մնացական Մարտիրոսյանը չհասցրեց ավարտել վճռի հրապարակումը, երբ դատարանի դահլիճից լսվեցին «անամոթ», «դավաճան», «պատվեր կատարող» վանկարկումներ: Այսօր ընդդիմության առաջնորդներից դատարանում էր նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Հստակ պատվեր կատարվեց: Այսինքն, ամեն գնով ուզում են Փաշինյանին պահել անազատության մեջ: Սա խայտառակ դատավարությունների շղթայի մեկ օղակն էր, իսկ մարտի մեկի իրական մեղավորները դեռ ազատության մեջ»,-ասաց նա: Հունվարի 10-ի թիվ 10 ընտրական տեղամասում ընտրությունների արդյունքները այլ լինելու դեպքում, այսօր Փաշինյանը վճիռը կարո՞ղ էր այլ լինել. «Ա1+»-ի հարցին` պարոն Դեմիրճյանն ասաց. «Ընտրությունների արդյունքներն այլ չէին կարող լինել»: Փաշինյանին այսօրվա դատավճիռը Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը գնահատեց մեկ արտահայտությամբ` քաղաքական պատվեր: Նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի համար դատարանի վճիռն անակնկալ չէր. «Մեր երկրում արդարադատություն չկա, դրանք բոլորը քաղաքական որոշումներ են: Սա հերթական անօրինությունն է, հերթական հանցագործությունն է, որի համար անկասկած պատասխան են տալու»: Այսօր դատարանում էր նաեւ ԿԸՀ-անդամ Զոյա Թադեւոսյանը, որը խոստովանեց, որ արդարացման վճիռ էր սպասում. «Ի վերջո արդար մարդուն դատելը ծանր գործ է: Ես պասում էի արդարացում, հատկապես երբ առաջին հոդվածով Նիկոլին արդարացրեցին: Բայց դատեցին արդարությունը, արդարադատությունը դատեց արդարությունը, դատեց ազնիվ մարդուն, դատեց մեր պայքարը, դատեց մեր երկրի ապագան, մեր երեխաներին, մեզ բոլորիս դատեց: Այսօր մենք բաց երկնքի տակ ենք, բայց այսօր մեզ բոլորիս դատեցին»,- ասաց տիկին Թադեւոսյանը: Նիկոլ Փաշինյանի փաստաբանները «Ա1+»-ին հայտնեցին, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, թեեւ որեւէ ակնկալիք չունեն: Դատավճռի հրապարակումից հետո մի քանի ժամ Նիկոլ Փաշինյանի համակիրներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները դատարանի բակում էին եւ վանկարկում էին. «Սերժիկ հեռացիր», «ամոթ», «մարդասպաններ», «մարդակերներ»: Չնայած անձրեւային եղանակին ոստիկաններին չէր հաջողվում ցրել հավաքվածներին: ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի իր ենթականներին այսօր հրահանգեց պատ կազմել եւ մարդկանց բազմությանը հրելով հեռացնել դատարանից: Հավաքվածները հայտարարեցին, որ դատարանից չեն հեռանա, քանի դեռ Նիկել Փաշինյանին չեն տարել, եւ այդպես էլ արեցին: Աղբյուրը` Ա1+
Նախքան Նիկոլ Փաշինյանի դատավճռի հրապարակումը այսօր դատարանի բակը շրջապատված էր ոստիկանների բազմությամբ, որոնք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից շատերին այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել դատարան: Հավաքվածներից շատերը հույս ունեին, որ դատավոր Մարտիրոսյանն այնուամենայնիվ արդարացման վճիռ կկայացնի: «Անկեղծ ասաց, հավատում էի, որ մարդ է, խիղճ կունենա, այդքան ծախու չի կարելի լինել: Անմեղ մարդուն դատելը մարդասպանությանը հավասար հանցագործություն է»,- «Ա1+»-ին ասաց Կոնգրեսի համակիր Օֆելյա Մարգարյանը:
11 January 2010
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Քաղբանտարկյալ
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
11.01.2010
